copy image url
Ներքին 4 տարի առաջ - 18:02 18-04-2022

Իմ երեխան դավաճանության զոհ է, ես ապրում եմ վրեժի համար. զոհվածի մայր

«Ամբողջ կյանքս նվիրեմ, որ էրեխուս ինչ ձեւով գտնեմ։ Իմ տղան հայրենասեր էր։ Ես էսօր ամաչում եմ, որ ապրում եմ այս հայրենիքում, իմ էրեխեն սուտի հայրենասիրության զոհ դարձավ»։ Այս մասին Գլխավոր դատախազության դիմաց ասաց զոհվածներից մեկի մայրը։

Նշենք, որ Ցորի զորամասի Դ-20 հրետանային դիվիզիոնի՝ 44-օրյա պատերազմում զոհված տղաների ծնողներն այսօր ՀՀ գլխավոր դատախազությանը հաղորդում են ներկայացրել, որ Նիկոլ Փաշինյանն է սպանել իրենց որդիներին։

Հաղորդման համար հիմք է հանդիսացել Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանի հետևյալ հայտարարությունը. «Կարող էինք կանխել պատերազմը, որի արդյունքում կունենայինք նույն վիճակը՝ իհարկե, առանց զոհերի»։

Մեր զրուցակիցը նշեց, որ պատասխան պետք է տան բոլորը` սկսած Ջալալ Հարությունյանից.

«Ո՞նց կարող են իրենք հանգիստ խղճով ապրել։ Մեր հայրենիքին լավ ղեկավար է պետք, մեր տղաները դավաճանության զոհ են դարձել։ Իմ տղան արժանի չէր այս ճակատագրին։ Իմ երեխան դավաճանության զոհ է, ես ապրում եմ վրեժի համար»։

Ալբինա Բարեղամյան

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին