copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 15:46 17-04-2022

Հույն-թուրքական սահմանին փոխհրաձգության հետեւանքով ներգաղթյալ Է զոհվել. ԶԼՄ-ներ

Հունաստանի սահմանապահների եւ անօրինական միգրանտներով թուրքական նավակի միջեւ փոխհրաձգության լուրջ միջադեպ է տեղի ունեցել շաբաթ երեկոյան, Սուֆլիից ոչ հեռու գտնվող Էվրոս գետի վրա, զոհվել է մեկ միգրանտ, հաղորդում է «Կատիմերինի» թերթը:

«Միջադեպը տեղի է ունեցել շաբաթ երեկոյան ժամը 9-ից հետո։ Ընդ որում Հունաստանի իշխանությունները հայտարարել են, որ պատասխանել են թուրքական կողմից կրակոցներին, երբ զգուշացրել են Էվրոսում միգրանտներով նավակին, որպեսզի այն չմոտենա հունական ափին»,- գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Հույն սահմանապահները Հունաստանն ու Թուրքիան բաժանող գետի թուրքական կողմում միգրանտներով նավ են հայտնաբերել, մարդիկ փորձել են անցնել գետը եւ հասնել հունական ափ: «Հույն սահմանապահները նախազգուշացրել են լուսային ազդանշաններով, սակայն մոտորանավակը ոչ միայն չի փոխել ուղղությունը, այլեւ թուրքական կողմից կրակոցներ են սկսվել, ինչին հույները պատասխանել են համապատասխան ձեւով», - ասված է հաղորդագրության մեջ:

Արդյունքում հունական իշխանությունները հայտնաբերել եւ տարել են վեց կենդանի ապօրինի ներգաղթյալի եւ մեկ սպանվածի։ ««Կատիմերինի»-ի տեղեկատվության համաձայն՝ զոհված ներգաղթյալը մոտ տարածությունից է հրազենային վնասվածք ստացել»,- նշվում է հաղորդագրության մեջ:

«Պրոտո թեմա» պարբերականը գրում է, որ զոհվել է մի կին, նրան շատ մոտիկից գնդակահարել են 22 մմ տրամաչափի ատրճանակից, հնարավոր է ՝ անօրինական փոխադրողները: «22 մմ տրամաչափի ատրճանակը չի օգտագործվում ոչ հունական, ոչ թուրքական կողմից, եւ, ինչպես պնդում են, կնոջը գնդակահարել է մաքսանենգը»,- նշում է հրատարակությունը: Այն հայտնել է, որ հույն սահմանապահների ուղղությամբ կրակն «արձակվել է թուրքական կողմից, հնարավոր է՝ թուրք զինվորականների կողմից»:

«Պրոտո թեմա»-ն հայտարարում է, որ ձերբակալվել են 5 միգրանտներ։ «Բոլոր միգրանտներն աֆրիկյան ծագման են, հնարավոր է, եթովպացիներ, տեղափոխվել են Ալեքսանդրուպոլիս»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը