copy image url
Ավելին 4 տարի առաջ - 14:46 16-04-2022

Ռոսպոտրեբնադզորը հանել է Թուրքիայից միրգ-բանջարեղենի ներմուծման սահմանափակումները

Ռոսպոտրեբնադզորը հանել է թուրքական մրգերի և բանջարեղենի որոշ տեսակների ներմուծման սահմանափակումները, հայտնում է Interfax-ը՝ վկայակոչելով գործակալության հայտարարությունը։
«Հիմք ընդունելով թուրքական կողմի հետ ռուսական շուկա բարձրորակ և անվտանգ պտուղ-բանջարեղենային ապրանքների մատակարարման ապահովման հարցերի մանրակրկիտ ուսումնասիրության արդյունքները՝ Ռոսպոտրեբնադզորը որոշել է չեղարկել թուրքական պղպեղի, նռան, խաղողի, նարնջի և թուրինջի ներկրման սահմանափակումները»,- նշել է Ռոսպոտրեբնադզորը։
Ընդգծվում է, որ Թուրքիայի գյուղատնտեսության և անտառային տնտեսության նախարարությունը, ինչպես նաև արտադրողներն ու արտահանողները կարողացել են ուժեղացնել հսկողությունը արտադրանքում թունաքիմիկատների պարունակության նկատմամբ։
«Նմուշների անալիզի արդյունքների համաձայն՝ վնասակար նյութերի առավելագույն թույլատրելի չափերի ավելցուկներ չեն հայտնաբերվել»,- ասվում է հաղորդագրությունում։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ