Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 13:48 16-04-2022

Գերմանացիներին առաջարկեկ են նվազեցնել էներգիայի սպառումը՝ Պուտինին զայրացնելու համար

Գերմանացիներին կոչ են անում Զատկի տոների ժամանակ ջեռուցումն իջեցնել մեկ աստիճանով և օգտվել գնացքից կամ հեծանիվից՝ նվազեցնելու Գերմանիայի կախվածությունը ռուսական գազից և նավթից։
«Դա չի վնասի ձեր դրամապանակին, բայց դա կզայրացնի Պուտինին»,- ասել է Գերմանիայի էկոնոմիկայի նախարար, Կանաչների կուսակցության առաջնորդներից մեկը՝ Ռոբերտ Հաբեկը։
Այժմ Գերմանիան 40%-ով կախված է ռուսական գազից, մեկ քառորդով՝ ռուսական նավթից։ Գերմանացի փորձագետները զգուշացնում են, որ ռուսական ներկրումների անհապաղ դադարեցումը կհանգեցնի ռեցեսիայի երկրում, որը Եվրոպայի ամենամեծ տնտեսությունն է։
Այս շաբաթ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին BBC-ին տված հարցազրույցում քննադատել էր գերմանացի քաղաքական գործիչներին էներգետիկ էմբարգոյի հարցում անվճռական լինելու համար։ Գործընկերները պետք է հասկանան, որ Ուկրաինայի համար դա գոյատևման խնդիր է, ընդգծել է նա։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել