Ներքին 4 տարի առաջ - 00:24 16-04-2022

Ոստիկանության գնդապետը ծեծել է «Մուրացան» հիվանդանոցի անվտանգության աշխատակցին

Ապրիլի 14-ին՝ ժամը 22։20-ի սահմաններում, ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի զենքով հարձակվել է «Մուրացան» հիվանդանոցում աշխատակցի վրա և ծեծի ենթարկել։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Պարզվել է, որ նշված հիվանդանոցի անվտանգության աշխատակից Վահագն Շիրինյանը ծառայության մեջ է եղել, երբ մի քաղաքացի փորձել է մտնել հիվանդանոց, սակայն Վ․ Շիրինյանը նրան հայտնել է, որ այդ ժամին նշված վայրով արգելվում է մուտք գործել հիվանդանոց, ինչը զայրացրել է այդ քաղաքացուն, և ըստ Վ Շիրինյանի ահազանգածի՝ այդ քաղաքացին զենքով հարձակվել է իր վրա, ծեծի ենթարկել, պատճառելով մարմնական վնասվածք, որից հետո մի խումբ անձինք ժամանել են հիվանդանոց և շարունակել խոչընդոտել իրենց աշխատանքը, հարձակվել ու հարվածներ են հասցրել, ինչը ֆիքսվել է նաև հիվանդանոցում տեղադրված տեսախցիկների միջոցով։

Փաստի առթիվ ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ Վ․ Շիրինյանին և այդ քաղաքացուն հայտնաբերելու, ոստիկանության Էրեբունու բաժին հրավիրելու համար։

Կայքի տեղեկություններով՝ Վ․ Շիրինյանի հայտնած տղամարդը ՀՀ ճանապարհային ոստիկանության նախկին պետ, ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության նախկին պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Հակոբյանն է։

Ամենից շատ դիտված

18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան