copy image url
Ներքին 4 տարի առաջ - 00:00 16-04-2022

Արցախի հարցից հրաժարումը գոնե երրորդ հանրապետության համար էքզիստենցիալ նշանակություն ունի․ Սուրեն Սահակյան

«Քաղաքացու որոշում» ՍԴԿ նախկին ղեկավար Սուրեն Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է

«Մոտ 30 տարի առաջ իր ժամանակի կարկառուն ներկայացուցիչ պաշտոնյաներից մեկը բրիֆինգի ժամանակ մի միտք արտահայտեց, որ իմ պատանեկան երևակայության մեջ մխրճվել ու մինչև հիմա դուրս չի գալիս։ Հայաստանն առանց Արցախի անկախության հանրաքվե էր իրականացնում, այնինչ միավորման փաստաթուղթ էր գործում և մի միասնական խորհրդարան ունեինք։ Լրագրողը հարցրեց․

- Բա Ղարաբա՞ղը, պարոն էսինչյան։

- Ղարաբաղը՞... հմմ, Ղարաբաղը թող լուսնից կախվի։

Մի քանի տարի անց ինքը Հայաստանից փախած էր, իսկ Հայաստանում կառավարումը տասնամյակներով հանձնված էր Արցախի պատերազմի առաջին փուլի հրամանատարներից ոմանց։ Արցախի հարցից հրաժարումը գոնե երրորդ հանրապետության համար էքզիստենցիալ նշանակություն ունի։ Դու կարող ես մտածել Արցախը «լուսնից կախելու» մասին, բայց քաղաքական առումով դու այլևս Հայաստանում անելիք չես ունենալու։ Հայաստանի ստեղծման հիմքում, բոլոր փաստաթղթերում Արցախի հետ միավորումը դիտված ա որպես պետության ստեղծման պայման։ «Առանց Արցախի Հայաստան չկա» արտահայտությունը միայն տարածքային հարց չի։ Մինչև սա չհասկանան մարդիկ, առավել ևս քաղաքական գործիչները, մեր գործերը լավ չեն լինելու»։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ