Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 16:33 14-04-2022

Ուկրաինայի պատերազմը Երկրի բնակչության 1/5-ի համար ստեղծում է սովի և աղքատության սպառնալիք. ՄԱԿ

Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա կարող է հանգեցնել այն բանին, որ մինչև 1,7 միլիարդ մարդ՝ մարդկության ավելի քան մեկ հինգերորդը, հայտնվի աղքատության, կարիքի և սովի մեջ, նախազգուշացրել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը:

Ուկրաինան և Ռուսաստանի Դաշնությունը ապահովում են ցորենի և գարու համաշխարհային արտադրության 30%-ը, եգիպտացորենի մեկ հինգերորդ մասը և արևածաղկի ձեթի կեսից ավելին։ Միևնույն ժամանակ, ավելի քիչ զարգացած տնտեսություններ ունեցող աշխարհի 45 երկրների համար Ռուսաստանից և Ուկրաինայից մատակարարումների մասնաբաժինը կազմում է նրանց կողմից ներմուծվող հացահատիկի ավելի քան մեկ երրորդը։

ՄԱԿ-ը հիշեցրել է նաև, որ Ռուսաստանը բնական գազի աշխարհի խոշորագույն արտահանողն է և նավթի՝ մեծությամբ երկրորդ արտահանողը:

Պատերազմը խորացրել է այն խնդիրները, որոնց բախվել էին զարգացող երկրները COVID-19 համավարակի, արտաքին պարտքի և ինֆլյացիայի անշեղ աճի պատճառով։

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել