Ուղիղ եթեր
copy image url
Մամուլ 4 տարի առաջ - 09:01 14-04-2022

Իրավապահ համակարգում կոալիցիաներ են ձեւավորվել և պատերազմ հայտարարել Արթուր Դավթյանին․ Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ իրավապահ համակարգում տարբեր կոալիցիաներ են ձեւավորվել եւ, ըստ էության, պատերազմ հայտարարել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին:

Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ երկու քննչական մարմինները միասին պայքար են սկսել գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի դեմ, իսկ այս իրավիճակում չեզոք դիրք են պահում ՀՀ ոստիկանությունը եւ Ազգային անվտանգության ծառայությունը:

Նկատենք, որ իրավապահ համակարգի երկու նախաքննական մարմին փորձում են այնպես անել, որ գլխավոր դատախազը մինչեւ իր պաշտոնավարման ավարտը, որը սեպտեմբերին է լինելու, չպաշտոնավարի, այլ ավելի շուտ լքի պաշտոնը, իսկ, ահա, դատախազությունը կռիվ է տալիս: Թե ինչով կավարտվի իրավապահ համակարգում առաջացած այս կռիվը, ցույց կտա ժամանակը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել