Ուղիղ եթեր
copy image url
Մամուլ 4 տարի առաջ - 08:42 14-04-2022

ՔՊ-ն գտել է ՏԻՄ ընտրություններում հաղթելու բանալին․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․

«Մայիսի 8-ին լրանում է Թալին համայնքի ավագանու լիազորությունների ժամկետը: Բանն այն է, որ ՏԻՄ օրենքով եթե ավագանին առաջին նստաշրջանի մեկնարկից սկսած երեք ամիս նիստ չի հրավիրում, կառավարությունը կարող է դադարեցնել ավագանու լիազորությունները եւ նոր ընտրություն նշանակել։ Մեկնարկը փետրվարի 8-ին էր։ Իսկ ավագանին չէր մասնակցում ընտրություններին, որպեսզի Տավրոս Սափեյանը չընտրվի համայնքապետ: Չնայած տեղեկություններ կան, որ ընդդիմադիր ավագանին փոշմանել է եւ որոշել է մասնակցել ավագանու նիստերին, որ նոր ընտրություններ չնշանակվեն, սակայն հիմա էլ պարզվում է` փոշմանել է իշխանությունը:

Վեդիում տարած փայլուն հաղթանակից հետո ՔՊ-ն գոտեպնդվել է, գտել է հաղթելու բանալին եւ որոշել է գնալ նոր ընտրությունների, որպեսզի համայնքի ավագանու կազմից դուրս մղի «Զարթոնք» եւ «Հայք» կուսակցություններին, որոնք դեկտեմբերին հաղթել էին։ Հիմա ՔՊ-ի սիրտն ավելի հնազանդ ու կառավարելի ընդդիմություն է ուզում Թալինում ունենալ, որ իրենց սիրասուն Տավրոսն աշխատելու դժվարություններ չունենա: Ուստի կառավարության որոշմամբ Թալինի ավագանու լիազորությունները կդադարեցվեն, եւ ամենաուշը 35 օր հետո կնշանակվեն նոր ընտրություններ»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ

Ձեզ գուցե հետաքրքրի