copy image url
Ավելին 4 տարի առաջ - 21:29 13-04-2022

Durex-ի և Nurofen-ի արտադրողը Ռուսաստանում սկսել է բիզնեսի փոխանցման գործընթացը

Դեղորայք, կենցաղային քիմիա և այլ ապրանքներ արտադրող բրիտանական Reckitt Benckiser Group Plc ընկերությունը Ռուսաստանում սկսել է բիզնեսի սեփականության իրավունքը փոխանցելու գործընթացը: Այս մասին հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։
«Reckitt»-ը նախաձեռնել է իր ռուսական բիզնեսի սեփականության իրավունքը փոխանցելու գործընթացը, որը կարող է ներառել փոխանցում երրորդ կողմին կամ մեր տեղական աշխատակիցներին»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ընկերությունը խոստացել է սերտորեն համագործակցել ռուս գործընկերների հետ հնարավոր տարբերակների մանրամասների շուրջ, ինչպես նաև անել հնարավորը՝ «ցանկացած նոր կառույցում» նրանց մշտական ​​աշխատանքով ապահովելու համար։ Բացի այդ, Ռուսաստանում աշխատողները կշարունակեն աշխատավարձ և նպաստներ ստանալ մինչև տարեվերջ։
«Այս գործողությունը հիմնված է Ռուսաստանում ներդրումների, գովազդի, հովանավորչության և առաջխաղացման սառեցման մասին մեր ավելի վաղ հայտարարված որոշման վրա»,- պարզաբանել է ընկերության մամուլի ծառայությունը։

Ամենից շատ դիտված

13:17 Գագիկ Ծառուկյանը կենդանիների բոլոր փաստաթղթերը ունեցել է. Իվետա Տոնոյանը՝ առգրավված կենդանիների մասին
20:38 Կենդանուն պարզապես սպանել են. պետք էր պարզել՝ կարելի՞ է նրան քնեցնել, թե՞ քնեցնելու դեպքում էլ չի արթնանա
09:30 Ծառուկյանի փլուզվող մեղադրանքը կամ լուծարել աուդիտի ինստիտուտը
09:58 Չսպանված արջի մորթին կիսելու մտածողությունը շատ վատ արդյունքների կբերի. Անդրանիկ Թևանյանը՝ ՔԿՀ–ից
21:53 Նիկոլ Փաշինյա՜ն, սա քո ուժը չէ, սա քո վախն է. Սուրենյանցը՝ Ծառուկյանի ձերբակալության մասին
09:10 Ծառուկյանի գործը քննող դատավորի կինը ԲԴԽ աշխատակից է
20:18 30 հոգով փորձում եք գետնին տապալել Գագիկ Ծառուկյանին. Իվետա Տոնոյանը՝ ՔԿ տեսանյութի մասին
19:00 Նիկոլ Փաշինյանի սիրտը հեղափոխությո՞ւն է ուզում
20:11 Եթե ցեմենտի գործարանը 3 օր կանգնի, Հայաստանում շինարարությունը կկանգնի․ Սուրեն Սուրենյանց
13:00 Ինչու վերցրին մանդատներն ու հուսահատություն պատճառեցին ժողովրդին