Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 16:32 06-12-2022

Գարեջուր արտադրողը պետք է շահագրգռված լինի, որ խմողների թիվը շատանա, որպեսզի արտագաղթ չլինի. Աղազարյան

Հասարակության մեջ սոցիալական համերաշխությունը շատ կարևոր հանգամանք է, նաև սոցիալական արդարությունը, հավասարությունը։ Այս մասին այսօր ԱԺ-ում համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման նախագծի քննարկմանն ասաց պատգամավոր Հովիկ Աղազարյանը։

«Եթե որևէ բիզնեսմեն իր շնորհքով հարուստ է,Աստված տա ավելի հարստանա, բայց դա մենակ իրենով չի։ Եթե ինքը գարեջուր է արտադրում և դրա արդյունքում հարստանում է, եթե ես այդ գարեջուրը չխմեմ, ինքը չի հարստանալու։ Հետևաբար ինքը պետք է շահագրգռված լինի, որ գարեջուր խմողների թիվը շատանա, ոչ թե շատ գարեջուր խմեն, այլ խմողների թիվը շատանա, որպեսզի արտագաղթ չլինի իր երկրից։ Այստեղ կասեք պետության դերը, որպեսզի կարգավորի այդ հարաբերությունները, որովհետև բիզնեսմեններից 1000-ից 999-ը աշխատում են կուսափել կամ քիչ վճարել հարկերը»,- ասաց Աղազարյանը։

Աղազարյանը նաև նշեց, որ այսօրվա 20-ամյա երիտասարդները վաղը դառնալու են բարձրաստիճան պաշտոնյաներ և եթե չհայտարարագրեն իրենց գույքը, հենց նույն նկարը, որ ունեն, ապա վաղը, երբ դառնան նախարար և ձեռք բերեն գույք՝ մի քանի անգամ գերազանցող իրենց եկամուտները, հարց կառաջանա՝ որտեղից․ «Հիմա ավելի լավ չէ՞, այսօրվանից հայտարարագրեն այդ մասին, որպեսզի իրենց հետագիծը թափանցիկ լինի»։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

13:17 Գագիկ Ծառուկյանը կենդանիների բոլոր փաստաթղթերը ունեցել է. Իվետա Տոնոյանը՝ առգրավված կենդանիների մասին
20:38 Կենդանուն պարզապես սպանել են. պետք էր պարզել՝ կարելի՞ է նրան քնեցնել, թե՞ քնեցնելու դեպքում էլ չի արթնանա
09:30 Ծառուկյանի փլուզվող մեղադրանքը կամ լուծարել աուդիտի ինստիտուտը
21:53 Նիկոլ Փաշինյա՜ն, սա քո ուժը չէ, սա քո վախն է. Սուրենյանցը՝ Ծառուկյանի ձերբակալության մասին
09:58 Չսպանված արջի մորթին կիսելու մտածողությունը շատ վատ արդյունքների կբերի. Անդրանիկ Թևանյանը՝ ՔԿՀ–ից
20:18 30 հոգով փորձում եք գետնին տապալել Գագիկ Ծառուկյանին. Իվետա Տոնոյանը՝ ՔԿ տեսանյութի մասին
09:10 Ծառուկյանի գործը քննող դատավորի կինը ԲԴԽ աշխատակից է
20:11 Եթե ցեմենտի գործարանը 3 օր կանգնի, Հայաստանում շինարարությունը կկանգնի․ Սուրեն Սուրենյանց
19:00 Նիկոլ Փաշինյանի սիրտը հեղափոխությո՞ւն է ուզում
13:00 Ինչու վերցրին մանդատներն ու հուսահատություն պատճառեցին ժողովրդին