Արտաքին 4 տարի առաջ - 11:06 13-04-2022

Զելենսկին հրապարակել է Պուտինի կնքահոր՝ Մեդվեդչուկի լուսանկարը՝ ձեռնաշղթաներով

Նախագահ Վլադիմիր Զելենսկին Telegram-ի իր ալիքում հրապարակել է Ուկրաինայի ժողովրդական պատգամավոր Վիկտոր Մեդվեդչուկի լուսանկարը՝ ձեռնաշղթաներով։ Ուկրաինայում ընդդիմախոսները նրան ռուսամետ քաղաքական գործիչ են համարում, իսկ լրատվամիջոցներն անվանում են Պուտինի կնքահայրը, քանի որ ՌԴ նախագահը նրա դստեր կնքահայրն էր: Մեդվեդչուկը տնային կալանքի տակ էր, սակայն փախել էր փետրվարի 24-ին՝ ռուսական ներխուժման առաջին օրը։
Ինչպես գրել է Զելենսկին, Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հատուկ գործողություն է իրականացրել նրան բերման ենթարկելու համար, իսկ մանրամասները կներկայացվեն առաջիկայում։
Լուսանկարում Վիկտոր Մեդվեդչուկը ուկրաինական զինվորական համազգեստով է։ Թե երբ և որտեղ է արվել լուսանկարը՝ պարզ չէ։
Անցած տարվա հոկտեմբերին Մեդվեդչուկը մեղադրվել է դավաճանության մեջ։ Ըստ քննիչների՝ քաղաքական գործիչը կապված է եղել ինքնահռչակ ԴԺՀ-ից և ԼԺՀ-ից ածուխի մաքսանենգության հետ։ Ուկրաինայի գլխավոր դատախազությունը պնդում է, որ Մեդվեդչուկի կապերը Մոսկվայի հետ 2014-2015 թվականներին խաթարել են երկրի տնտեսական անվտանգությունը։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին