copy image url
Մամուլ 4 տարի առաջ - 08:20 13-04-2022

Արևմուտքը լրջորեն հետաքրքրված է Սյունիքով․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․

«Արեւմուտքը լրջորեն հետաքրքրված է Սյունիքով, ԵՄ շրջանակները սոցիալական մեծ ծրագրեր են պատրաստել եւ գրանտներ են տրամադրելու Սյունիքին․ այս մասին նշված է նաեւ ԵՄ կայքում։ Վերջին օրերին էլ ակտիվ այցեր են կազմակերպվում՝ քննարկում են սոցիալական ծրագրեր, գենդերային հավասարության խնդիրներ։ Սյունիքում են ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Լիլա Փիթրս Յահիային, ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը, Լիտվայի դեսպանը, ովքեր հանդիպումներ են ունեցել Սյունիքի քաղհասարակության հետ։ Անցած օրերին նրանք Կապանում էին, Գորիսում, ապա Մեղրի կմեկնեն։

Մեզ ասացին՝ գույքագրում են խնդիրները, որ հասկանան, թե ինչ ծրագրեր իրականացնեն։ Կապանում հանդիպել են Կանանց ռեսուրսային կենտրոնի հետ, քննարկել կանանց զբաղվածության հարցերը, որոշել են կարի մեքենաներ տրամադրել, որ արտադրություն հիմնեն։ Երեկ ՄԻՊ-ի հետ հանդիպել է նաեւ «Ծիածան» Առաջնորդների կենտրոնի նախագահ Սուսաննա Մարտիրոսյանը, որն ասաց․ «Ես առնչվում եմ դեռահասների, երիտասարդության, կանանց հիմնախնդիրների հետ, առաջնային եմ համարում տնտեսական հզորացման խնդիրը, որ կանայք կարողանան ընտանիք պահել․․․ մենք ընդամենը կարիքն ենք արձանագրել․․․»»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ