copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 23:51 12-04-2022

Եթե ​​Հայաստանն ընդունում է այս հինգ սկզբունքները, նշանակում է՝ հրաժարվում է Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներից. Ալիև

«Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ մենք ոչնչացրել ենք 4-5 միլիարդ դոլար արժողությամբ հայկական տեխնիկա, այդ տեխնիկայի մի մասը վերցրել ենք որպես ավար և այժմ օգտագործում ենք, իսկ մի մասը ցուցադրված է «Ռազմավարի այգում»։ Հարցն այն է, թե որտեղից Հայաստանին այդքան զենք ու գումար։ Առանց այդ ամենի, ես միանգամայն վստահ եմ, Ղարաբաղյան երկրորդ պատերազմի կարիքը չէր լինի»։

Այս մասին ապրիլի 12-ին այս տարվա առաջին եռամսյակի արդյունքներին նվիրված հանդիպման ժամանակ ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Ադրբեջանական պետության ղեկավարի խոսքով, եթե Հայաստանին այդքան զգալի միջոցներ չհատկացնեին սպառազինության համար, ապա Երևանը հեշտորեն համաձայնության կգնար Բաքվի հետ։

«Հետևաբար, եթե Հայաստանին գումար հատկացվի զինելու համար, մենք դա կընկալենք որպես ոչ բարեկամական քայլ և համապատասխան կերպով կարձագանքենք»,- ընդգծել է Իլհամ Ալիևը։

Պետության ղեկավարը նշել է, որ այժմ գլխավոր խնդիրն Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումն է։ «Ցանկացած կազմակերպություններ, որոնք պատրաստ են իրենց ներդրումն ունենալ այս գործընթացում, ընդունելի են: Հայաստանը դրականորեն արձագանքեց հարաբերությունների կարգավորման մեր հինգ հիմնական սկզբունքներին: Ես ուզում էի Բրյուսելում կայացած հանդիպմանը ճշտել այս կետը և ստացա անհրաժեշտ պատասխանը։ Եթե ​​Հայաստանն ընդունի այս հինգ սկզբունքները, նշանակում է՝ հրաժարվում է Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներից»,- ասել է Ալիևը՝ հավելելով, որ մինչև ապրիլի վերջ կստեղծվեն ադրբեջանա-հայկական աշխատանքային խմբեր խաղաղության պայմանագրի նախապատրաստման և սահմանների սահմանազատման համար, իսկ համապատասխան աշխատանքները պետք է սկսել հնարավորինս շուտ:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից