copy image url
Ներքին 4 տարի առաջ - 18:53 12-04-2022

Վերաքննիչ դատարանն ուժի մեջ է թողել Ալեն Սիմոնյանի բավարարված հայցը՝ մերժելով Նարեկ Մանթաշյանի բողոքը

Վերաքննիչ դատարանն ապրիլի 7-ին ուժի մեջ է թողել Ալեն Սիմոնյանի հայցի հիման վրա կայացրած՝ Առաջին ատյանի դատարանի վճիռը: Դատարանը պարտավորեցրել է Նարեկ Մանթաշյանին վիրավորանք հանդիսացող արտահայտությունների համար հրապարակային ներողություն խնդրել, հրապարակայնորեն հերքել զրպարտություն հանդիսացող տվյալները: Այս մասին տեղեկացրեց ՀՀ ԱԺ նախագահի մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրյանը։

«Դատարանը պարտավորեցրել է հերքել Մանթաշյանի ֆեյսբուքյան էջի 29.05.2020 թվականի գրառումից կատարված մեջբերման մեջ տեղ գտած վիրավորական արտահայտությունները՝ հրապարակելով հետևյալ տեքստը. «Ես՝ Նարեկ Նահապետի Մանթաշյանս, ներողություն եմ խնդրում Ալեն Ռոբերտի Սիմոնյանից…»:

Ներողությանը հաջորդում է արված վիրավորական արտահայտությունների բառացի հերքումը: Դատարանը պարտավորեցրել է նաև տեքստը հրապարակել alternativ.am կայքում, իսկ անհնարինության դեպքում՝ առնվազն 1000 տպաքանակ ունեցող լրատվության միջոցում կամ նման լրատվության միջոցի կայքում այնպես, որ այն իր տեղակայման, ձևավորման, տառատեսակի չափի ու տեսակի, հրապարակման ժամի առումով չզիջի alternativ.am կայքի՝ «Իրենց անգրագիտությունն ի ցույց են դնում նաև ՄԻԵԴ կարծիքների վերլուծությամբ. Ն. Մանթաշյանը՝ Ա. Սիմոնյանին» վերնագրով հրապարակմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ դատարանը վճռել է Նարեկ Մանթաշյանից հօգուտ Ալեն Ռոբերտի Սիմոնյանի բռնագանձել 200.000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամ՝ որպես վիրավորանքի համար հասցված ոչ նյութական վնասի հատուցման գումար, 8.000 (ութ հազար) ՀՀ դրամ՝ որպես վերջինիս կողմից նախապես կատարված դատական ծախս, պետական տուրքի գումար, ինչպես նաև 170.000 (մեկ հարյուր յոթանասուն հազար) ՀՀ դրամ՝ որպես դատական ծախս, փաստաբանի խելամիտ վարձատրության գումար:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից