Ներքին 4 տարի առաջ - 14:52 12-04-2022

Նիկոլ Փաշինյանի պատճառով են լրագրողներին վատ վերաբերվում․ լրագրողի դիտարկումը զայրացրեց Ալեն Սիմոնյանին


«Մենք շատ լուրջ խնդիր ունենք լրագրողների հետ, նրանք պատսպարվելով խոսքի ազատության և ԶԼՄ-ների մասին օրենքով՝ հաճախ իրենց շատ վատ են պահում։ Այս հարցով մենք պետք է որոշում կայացնենք և ինչ-որ ձևով կարգավորենք լրագրողների գործունեությունը, քանի որ նրանք անընդհատ իրար ընդհատում են և խանգարում»,- այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

Լրագրողների այն հարցին, թե պատգամավորները իրենց միշտ լա՞վ են պահում, Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Պատգամավորների գնահատականները տալիս են ընտրողները՝ ընտրությունների միջոցով։ ՀՀ պատգամավորները պատվիրակվում են ՀՀ ժողովրդի կողմից, եթե այլ բան է անհրաժեշտ լինում, այդ մասին պատգամավորը խոսում է ժողովրդի հետ, և ժողովուրդը հավանություն է տալիս նրանց քվեով։ Լրագրողների նման վերաբերմունքը ջղայնացնում է ՀՀ քաղաքացիներին, և դուք նման գործելաոճով վատ վերաբերմունք եք ձևավորում մարդկանց մոտ լրագրողների նկատմամբ»։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ