copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 22:47 11-04-2022

Հունաստանի արտգործնախարարը կոշտ է արձագանքել ԱՄՆ-ի կողմից Թուրքիային F-16-երի վաճառքի հարցին

Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասը մեկնաբանել է Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի տեսակետն առ այն, որ Թուրքիային F-16 կործանիչների վաճառքը կծառայի ԱՄՆ-ի ազգային անվտանգային շահերին։ Այս մասին գրում է Ermenihaber-ը։

Նա նշել է, որ իրենք չեն պատրաստվում ողջունել Թուրքիայի վերազինումը և Հունաստանը չի կարող վերջ դնել Թուրքիայի նկատմամբ իր զգուշավոր մոտեցմանը։

Հունաստանի արտգործախարար նաև ընդգծել է, որ Թուրքիային F-16 կործանիչների հնարավոր վաճառքի դեպքում. դրանք կարող են օգտագործվել Հունաստանի դեմ։ Միևնույն ժամանակ, սակայն, Դենդիասը նշել է, որ իրենք ցանկանում են Թուրքիային տեսնել ՆԱՏՕ-ում իրենց դաշնակցի կարգավիճակում։

Նշենք, որ «Reuters» լրատվական գործակալությունն օրերս գրել էր, որ ԱՄՆ Պետդեպը նամակ է ուղարկել Կոնգրեսին, որում նշվել էր, որ Ջո Բայդենի վարչակազմի կողմից Թուրքիային F-16 կործանիչների վաճառքը համապատասխանելու է ԱՄՆ-ի ազգային անվտանգային շահերին և միաժամանակ ծառայելու է ՆԱՏՕ-ի երկարաժամկետ միասնությանը։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում