copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 10:05 10-04-2022

Ֆրանսիայում ուղևորուհին իր ձեռքն է վերցրել ինքնաթիռի կառավարումը, որպեսզի այն չընկնի բնակելի շենքերի վրա

Dragonfly զբոսաշրջային ինքնաթիռի 33-ամյա ուղևորուհին ստիպված է եղել օդանավի կառավարումն իր ձեռքը վերցնել, երբ օդաչուն սրտի կաթված է ստացել, հաղորդում է Ouest-France թերթը։
Զբոսաշրջային ինքնաթիռը օդ է բարձրացել Ֆրանսիայի արևմուտքում գտնվող Լան Բիհուե օդանավակայանից։ Երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող Մորբիան դեպարտամենտի վրա երեսուն րոպե թռչելուց հետո 66-ամյա օդաչուն սրտի կաթված է ստացել։ Ուղևորուհին երկտեղանոց ինքնաթիռի կառավարումն իր ձեռքն է վերցրել և թույլ չի տվել, որ այն ընկնի բնակելի տների վրա։
Ականատեսների խոսքով, կինը նաև մանևրել է, որպեսզի Dragonfly-ը չընկնի հանրային ավտոկայանատեղիի վրա:
Արդյունքում ինքնաթիռը վայրէջք է կատարել ճահճոտ տարածքում։ Օդաչուն մահացել է, իսկ ուղևորուհին «գործնականում չի տուժել»։ Փրկարարները գտել են նրան և շոկային վիճակում տեղափոխել Լորիեն քաղաքի հիվանդանոց։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը