copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 17:10 09-04-2022

Հարավային Օսիայի՝ ՌԴ կազմի մեջ մտնելու հարցով հանրաքվեի նախապատրաստումը կարող է ավարտվել մայիս-հունիսին

«Հարավային Օսիան Ռուսաստանի Դաշնությանը միացնելու վերաբերյալ հանրաքվեի նախապատրաստումը կարող է ավարտվել մայիս-հունիսին»,- «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ինքնահռչակ հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվական-վերլուծական վարչության ղեկավար Յուրի Վազագովը։

«Դե, նախապատրաստվելու համար, այնուամենայնիվ, մոտավորապես երկու ամիս կպահանջվի»,- պատասխանել է Վազագովը հանրաքվեի անցկացման ժամկետներին առնչվող հարցին։ Նրա խոսքով, ստորագրահավաքը կանցնի բավականին արագ, սակայն հետո անհրաժեշտ է հրամանագրի նախագիծը փոխանցել Գերագույն դատարանին՝ քննարկելու, այնուհետև կսկսվի տեղեկատվական քարոզարշավ։

«Հնարավոր է, մոտավոր նշվել են որոշակի ժամկետները՝ մայիս-հունիս։ Կարծում եմ, որ, հավանաբար, այս ժամկետներում նախապատրաստական ​​աշխատանքները կավարտվեն»,- ասել է Վազագովը։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը