վ
Ներքին 4 տարի առաջ - 15:51 09-04-2022

30 տարի առաջ եռագույն դրոշը փորձել են խաթարել. պետք է լինի մեկ դրոշ՝ մեկ պետություն. Ժիրայր Սեֆիլյան

«Երկար ժամանակ է՝ մենք հետևում ենք իրադարձությունների զարգացումներին և սպասում էինք ճիշտ պահին հրապարակային պայքար սկսելու համար։ Մինք հիմա ունենք որոշում, որ այսօրվանից սկսում ենք պայքարը»։ Այս մասին Ազատության հրապարակում ԱԺԲ-ի հանրահավաքի մեկնարկից առաջ oragir.news-ի հետ զրույցում ասաց շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը։

«Տեղի են ունենում նոր զարգացումնր Այսրկովկասում, և մենք առաջիկայում մեր տարածաշրջանում կտեսնենք ռուսական գործոնի թուլացում և Արևմուտքի ազդեցության ուժեղացում։ Ինչքան շատ Արևմուտքը թաթախվի մեր ռեգիոն, այնքան օգուտ է մեզ»,- ասաց Սեֆիլյանը։

Սեֆիլյանը, անդրադառնալով վերջին օրերին Արցախի դրոշի պղծմանը Բևեռի համակիրների կապին և իր դիրքորոշմանը, ասաց. «Այդ դիրքորոշումը մեզ մոտ նոր դիրքորոշում չէ, մենք մեր պայքարի երկար տարիների ընթացքում միշտ էլ ասել ենք՝ մեկ պետություն, մեկ դրոշ, միացում, Արցախը Հայաստանի անբաժանելի մասն է։ Նոր բան չենք ասել։ Դա խորհրդանշական ակցիա էր, և ավելորդ ջղաձգումներ պետք չեն։ 30 տարի առաջ տեղի է ունեցել կոպիտ սխալ, մեր երիտասարդ աջակիցները խորհրդանշական ձևով փորձել են այդ սխալը ուղղել։ 30 տարի առաջ այդ եռագույն դրոշը փորձել են խաթարել՝ ավելացնելով սպիտակ աստիճանը, որին մենք միշտ դեմ ենք եղել»,- Oragir.news-ի հետ զրույցում ասաց Ժիրայր Սեֆիլյանը։



Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ