copy image url
Ներքին 4 տարի առաջ - 23:10 08-04-2022

Պարզապես Աննա Հակոբյանը գերագնահատել է զոհվածների ծնողներին

Երեկ ապրիլի 7-ի կապակցությամբ վարչապետի կին Աննա Հակոբյանը կառավարական ամառանոց էր հրավիրել 44-օրյա պատերազմում զոհվածների ծնողներին ու հարազատներին։

Վերջիններիս կառավարական ամառանոց էին թույլ տալիս մտնել խումբ-խումբ, հերթեր էին գոյացել, նրանցից որոշներն էլ ուղղակի թողել, հեռացել էին՝ համարելով նման վերաբերմունքը նվաստացում։ Սոցցանցերում հրապարակված լուսանկարներում երևում է, որ կառավարական ամառանոցում զոհերի հարազատներին նստեցրել են տարբեր տեսակի ու ոճի աթոռների վրա՝ գրասենյակայինից մինչև «ռոկոկո և բարոկո»։

Oragir.news-ի տեղեկություններով, այդ խառնաշփոթության իրական պատճառը սխալ հաշվարկն է եղել։ Աննա Հակոբյանն իր օգնականների հետ հաշվարկած է եղել, որ հրավերն ընդունելու է ութից մեկը։ Այդ հիմնավորմամբ հրավերն ուղարկվել է մոտ հինգ հարյուր հոգու, սակայն զոհվածների հարազատները Աննա Հակոբյանին «անակնկալ» են մատուցել․ հրավիրյալների մեծ մասը եկել է․ Աննա Հակոբյանն էլ չի իմացել, թե ինչպես տեղավորի։

Oragir.news-ի աղբյուրի փոխանցմամբ, հասկանալով, որ նույնիսկ դժգոհ ծնողները փորձում են լուռ հեռանալ, Աննա Հակոբյանը ողջ միջոցառման ընթացքում չի կարողացել զսպել իր հրճվանքը։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ

Ձեզ գուցե հետաքրքրի