Արտաքին 4 տարի առաջ - 13:17 08-04-2022

Հրթիռակոծվել է Կրամատորսկի երկաթուղային կայարանը. կան տասնյակ զոհեր

Հրթիռակոծվել է Ուկրաինայի Դոնեցկի մարզի Կրամատորսկ քաղաքի երկաթուղային կայարանը։ Հաղորդվում է տասնյակ զոհերի մասին, նրանց ստույգ թիվը դեռ հայտնի չէ։
Դոնեցկի շրջանային վարչակազմի ղեկավար Պավել Կիրիլենկոն հայտարարել է, որ հարվածը հասցվել է «Իսկանդեր» հրթիռով՝ քաղաքի ուղղությամբ գրոհող ռուսական զորքերի կողմից։ Կրամատորսկը գտնվում է Ուկրաինայի վերահսկողության տակ: Հարվածի պահին կայարանում բազմաթիվ տարհանվող խաղաղ բնակիչներ են եղել:
Ինքնահռչակ ԴԺՀ-ի անջատականները պնդում են, որ հարվածը հասցվել է ուկրաինական զորքերի կողմից՝ «Տոչկա-Ու» հրթիռով։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ