Ավելին 4 տարի առաջ - 20:02 07-04-2022

Ակտիվիստները Վլադիմիր Սոլովյովի առանձնատան լողավազանը կարմիր գույնով են ներկել

Չորեքշաբթի օրը Իտալիայում ակտիվիստները կարմիր գունաներկ են նետել ռուս հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովի՝ Կոմո լճի վրա գտնվող վիլլայի լողավազանը։ Անհայտ անձինք փորձել են հրկիզել նրա մյուս տունը։ Այս մասին հայտնում է Corriere della Sera թերթը։
Սոլովյովն ու իր ընտանիքը մի քանի տներ ունեն Իտալիայի հեղինակավոր շրջանում։ Պիանելլո դել Լարիոյում գտնվող տունը ներկել են կարմիրով, իսկ մուտքի վրա հայտնվել են անգլերեն «Մարդասպան» և «Ոչ պատերազմին» գրւթյուններ:
Լողավազանը ներկվել է արյան գույն հիշեցնող կարմիրով։ Նրա մյուս տունը, որը գտնվում է Մենաջիոյում, առաջինից 16 կիլոմետր հեռավորության վրա, փորձել են անվադողերով հրկիզել: Հրդեհը մարել են դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները։
Երկու միջադեպերն էլ հետաքննվում են կարաբինիերների կողմից, որոնք Իտալիայում իրականացնում են ազգային ոստիկանության գործառույթները: Մենաջոյի քաղաքապետ Միկելե Սպաջարին ասել է, որ Սոլովյովը վերջին անգամ այնտեղ է եղել 2021 թվականի ամռանը։ Իտալիայում ռուսաստանցու ողջ ունեցվածքը կալանքի տակ է վերցվել մարտի սկզբին՝ նրա դեմ կիրառված պատժամիջոցների շրջանակներում։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ