copy image url
Ներքին 4 տարի առաջ - 17:01 07-04-2022

Հայաստանը շահագրգռված է Դոմինիկանայի հետ հարաբերությունների զարգացմամբ

Ապրիլի 7-ին Հայաստանում Դոմինիկյան Հանրապետության նորանշանակ դեսպան Ֆրանկ Հանս Դանենբերգ Կաստելյանոսը (նստավայրը՝ Մոսկվա) իր հավատարմագրերի պատճեններն է հանձնել ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանին:

Շնորհավորելով Հայաստանում Դոմինիկյան Հանրապետության առաջին դեսպանին նշանակման կապակցությամբ՝ նախարարի տեղակալը նշել է, որ Հայաստանը շահագրգռված է Դոմինիկանայի հետ բազմաբնույթ հարաբերությունների զարգացմամբ՝ հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության և բարեմաղթանքների համար` Դոմինիկյան Հանրապետության դեսպանը նշել է, որ հանձնառու է իր դիվանագիտական առաքելության ընթացքում Հայաստանի հետ տարբեր ոլորտներում համագործակցության առավելագույն զարգացմանը:

Պարույր Հովհաննիսյանը դոմինիկյան դիվանագետին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության առնչությամբ առկա զարգացումները և հայկական կողմի դիրքորոշումը։

Հանդիպմանը քննարկվել են քաղաքական երկխոսության զարգացման, իրավապայմանագրային դաշտի ձևավորման, առևտրատնտեսական և բազմակողմ համագործակցությանն առնչվող հարցեր:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև հրատապ տարածաշրջանային և միջազգային մի շարք խնդիրների:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ