Ներքին 4 տարի առաջ - 11:55 07-04-2022

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում որևէ նախագիծ չքննարկվեց

Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում էր իշխանական պատգամավոր Սերգեյ Բագրատյանի կողմից բերված Հայաստանի Հանրապետության Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է վերանայել ՀՀ Քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 3-րդ մասում խոշոր եւ առանձնապես խոշոր չափերի շեմը: Մասնավորապես, որպես խոշոր չափ նախատեսված հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհազարապատիկի (4.000.000 մլն ՀՀ դրամ) փոխարեն առաջարկվում է սահմանել նվազագույն աշխատավարձի տասնհինգհազարապատիկը (15.000.000 մլն ՀՀ դրամ), իսկ որպես առանձնապես խոշոր չափ՝ հիսունհազարապատիկը (50.000.000 մլն ՀՀ դրամ): Բագրատյանն առաջարկեց մինչև երկու ամիս ժամկետով երկարաձգել նախագիծը.

«Կփորձենք համադրել կառավարության բերած նախագծին և ըստ այդմ հստակ որոշում կայացնել»,-ասաց Բագրատյանը։

Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն ասաց, որ եթե կառավարությունը սահմանված ժամկետում չներկայացնի, ապա պատգամավորի ներկայացրած նախագիծը առնվազն հունիսի 1-ից կսկսի գործել։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանի հեղինակած Վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին, «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում լրացումներ կատարելու համար նախագծերը պատգամավորի առաջարկով ևս հետաձգվեցին։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում

Ձեզ գուցե հետաքրքրի