copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 23:32 06-04-2022

Ֆրանսիան չեղարկել է ռուսաստանցիների մուտքի սահմանափակումները

Ըստ Ռուսաստանում Ֆրանսիայի հյուպատոսության հայտարարության՝ Ռուսաստանի քաղաքացիներին Ֆրանսիա մուտք գործելու համար այլևս պատվաստման հավաստագրեր, թեստերի բացասական արդյունքներ, ինչպես նաև մուտքի համար ծանրակշիռ պատճառների հատուկ հիմնավորումներ պետք չեն:
«Ռուսաստանից Ֆրանսիա մուտքի համար այլևս պետք չի լինի ներկայացնել ՊՇՌ-թեստերի կամ հակագեների թեստերի բացասական արդյունքներ: Նաև այլևս հարկավոր չԷ միջազգային ուղևորության հավաստագիր և մուտքի համար ծանրակշիռ պատճառների առկայության ապացույցներ»,-ասվում Է դիվանագիտական ներկայացուցչության հաղորդագրության մեջ:
Ֆրանսիան ավելի վաղ վերսկսել էր ռուսաստանցիներին բոլոր տեսակի այցագրերի տրամադրումը: Նախնական գրանցման դիմումների ընդունումը բաց է Ռուսաստանի VFS Global 18 այցագրային կենտրոններում:
Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների պատճառով ներկայում դեպի Ֆրանսիա ուղիղ չվերթեր չկան: Առայժմ Ռուսաստանից Ֆրանսիա կարելի է հասնել Ստամբուլի, Բահրեյնի կամ Դուբայի տարածքով:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ