Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 13:40 06-04-2022

Բուխարեստում ավտոմեքենան բախվել է ՌԴ դեսպանատան դարպասներին, վարորդն ինքնահրկիզվել է

Ապրիլի 6-ի առավոտյան ավտոմեքենան բախվել է Բուխարեստում ՌԴ դեսպանատան դարպասներին ու բռնկվել։ Վարորդը մահացել է, հաղորդել է տեղի ոստիկանությունը, իսկ դատախազությունը հաստատել է:
Քննիչները պարզում են դեպքի հանգամանքները։
Ինչպես հայտնում է Digi24 հեռուստաալիքը, հղում անելով աղբյուրներին, վարորդը գործել է միտումնավոր։ Նա մեծ արագությամբ հաղթահարել է ցանկապատը, որը դեսպանատան շուրջ տեղադրվել է Ուկրաինա ռուսական ներխուժման դեմ բողոքի ակցիաներից հետո և բախվել դարպասին։ Դեսպանատան պահակը վարորդից պահանջել է անհապաղ հեռանալ։ Նա ի պատասխան բղավել է ինչ-որ բան և, ինչպես հաղորդվում է, ինքնահրկիզվել է։
G4media կայքը հաղորդում է, որ ավտոմեքենայի վարորդը, Բոգդան Դրագիչ անունով անձն, ավելի վաղ սոցցանցերում գրել էր. «Ես նույնպես ուկրաինացի եմ: Հիանալի կլիներ մեզ բոլորիս ուկրաինացիներ համարել, քանի դեռ չի ավարտվել սարսափելի պատերազմը, որը սպառնում է վերացնել ողջ մարդկությանը»:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան