Ներքին 4 տարի առաջ - 20:03 05-04-2022

Մեր նպատակը զանգ խփելն է, ինչքան ուժ ունենք՝ զանգել արթնացման, զանգել միավորման, զանգել համախմբման. Վահե Հակոբյան

Այսօր ընդդիմության հրավիրած հանրահավաքին ելույթ ունեցավ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը և ասաց․

«Մեր հայրենիքը վտանգված է, և մենք այլևս հանդուրժելու տեղ չունենք, մենք չենք կարող հանդուրժել մեր երկիրը բզկտողներին։ Նրանք, ովքեր չեն միացել մեզ, արդյո՞ք գիտակցում են, որ մեր երկիրը ծայրահեղ վտանգված է. հարցը միայն Արցախին չի վերաբերում, այսօրվա մեր նպատակը զանգ խփելն է, ինչքան ուժ ունենք՝ զանգել արթնացման, զանգել միավորման, զանգել համախմբման համար։ Արդեն մեկ տարի է՝ Ադրբեջանի զինուժը գտնվում է Հայաստանի սուվերեն տարածքում, և որևէ մեկը երաշխիք չի տալիս, որ նրանք ավելի չեն խորանալու կամ այլ տեղերից մտնելու մեր տարածք։ Սյունեցին այսօր առաջինն է դա տեսնում իր աչքերով, ամեն օր վախ ու սարսափով իր երեխային ուղարկում է դպրոց, խանութ՝ սննդի հետևից։ Սյունեցին և արցախցին այսօր մենակ են և չեն կարողանում հասկանալ՝ իրենց ով է պաշտպանում, Ադրբեջանն էլ շարունակում է լկտիանալ և ախորժակը մեծացնել։ Իսկ Նիկոլը շարունակում է խաղաղության իր կեղծ օրակարգը։ Ադրբեջանը հայ-ադրբեջանական խաղաղության օրակարգի հիմքում դնում է 5 կետերը, որոնք բխում են միայն Ադրբեջանի շահերից»։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
18:37 Ի՞նչ ջուր. Հայաստանում ամեն ինչն է ահավոր՝ կոմունալները, վարձերը. հարցում