copy image url
Ներքին 4 տարի առաջ - 17:36 05-04-2022

Հայաստանում արդեն երկու սպառող իր ցանկությամբ փոխել է էլեկտրաէներգիայի մատակարարին

Հայաստանում էլեկտրաէներգիայի վաճառքի ոլորտը ազատականացված է, ստեղծվում է մրցակցային միջավայր, արդեն 6 լիցենզավորված ընկերություն կարող է գտնել սպառողներ և առանց կարգավորվող գների վաճառել էլեկտրաէներգիա:Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը:

Բաղրամյանը հիշեցրեց՝ փետրվարի 1-ից արդեն գործարկվել է էլեկտրաէներգիայի առևտրի իրականացման էլեկտրոնային հարթակը, որը հնարավորություն է տալիս շուկայում, ըստ գործող կանոնների, որոշակի ազատականացում ունենալ: Սպառողը մատակարարին ընտրելու հնարավորություն ունի:

«Արդեն ունենք առաջին «ծիծեռնակները», 1, թե 2 սպառող արդեն դուրս են եկել Հայաստանի էլեկտրական ցանցերի կարգավորման տիրույթից: Այսինքն՝ 1 սպառող ընտրել է մատակարար և իրենից է գնում էլեկտրաէներգիա՝ չկարգավորվող գներով, շուկայի կանոններով, ևս մեկ սպառող ստացել է որակավորված սպառողի կարգավիճակ և ինքնուրույն մասնակցում է իր էլեկտրաէներգիայի ձեռքբերմանը այդ էլեկտրոնային հարթակում»,-ասաց Բաղրամյանը:

Ապա հանձնաժողովի նախագահը բացատրեց՝ որակավորված սպառողը շուկայում ինքնուրույն է գտնում իր էլեկտրաէներգիան, որոշակի կայանների հետ պայմանագիր է կնքում և իրականացնում առևտուր, ինքն էլ իր հաշվեկշռումն է իրականացնում շուկայում:

Այն փոքր հիդրոէլեկտրակայանները, որոնց օրենքով տրված երաշխիքային ժամկետը սպառվել է, հնարավորություն ունեն շուկայում էլեկտրաէներգիա վաճառելու՝ պայմանագրային գնով:

Հայաստանի էլեկտրական ցանցերը երկու ֆունկցիա է իրականացնում՝ բաշխում և վաճառք: Բաշխման ծառայությունը բացառիկ է: «Վաճառքն այսօր միանշանակ արդեն ազատականացված է: Ունենք շուրջ 6 լիցենզավորված ընկերություն՝ մատակարարներ, որոնք առանց կարգավորվող գների կարող են գտնել սպառողներ և վաճառել էլեկտրաէներգիա՝ պայմանագրային գներով»,-ասաց Բաղրամյանը՝ հավելելով, որ հիմա վաճառքի ոլորտում մրցակցություն է ստեղծվում, մատակարարները կարող են մրցել և սպառողների խումբ ձևավորել:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ