Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 14:16 05-04-2022

ԱՄՆ-ն արգելել է Ռուսաստանին պետպարտքը վճարել Արևմուտքում սառեցված միջոցներով

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը երկուշաբթի օրն արգելել է Ռուսաստանին վճարել իր պետական ​​պարտքը այն գումարներով, որոնք սառեցված են արևմտյան հաշիվներում՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների շրջանակում։ Այս մասին այսօր հաղորդել է Reuters գործակալությունը։

Երկուշաբթի՝ ապրիլի 4-ին, Ռուսաստանի կողմից պարտատոմսերի վճարման ժամկետի օրն էր՝ 636 մլն դոլար ընդհանուր գումարով։ Մինչ Վաշինգտոնի արգելքը, Մոսկվան հնարավորություն ուներ վճարել արգելափակված հաշիվներից։ Այժմ նա ստիպված կլինի վճարել պահուստներից, որոնք չէին կարողացել սահմանափակել ԱՄՆ-ի և եվրոպական երկրների իշխանությունները։

Նոր սահմանափակումները սահմանվել են Մոսկվայի վրա ուժեղացված պատժամիջոցային ճնշման շրջանակում։ «Ռուսաստանը ստիպված կլինի ընտրություն կատարել դոլարի պահուստների սպառման կամ դեֆոլտի միջև»,- հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարարության ներկայացուցիչը: Նրա խոսքով, պարտքերի վճարումները կօգնեն կրճատել ՌԴ բյուջեի այլ ծախսային հոդվածների ֆինանսավորումը, այդ թվում՝ բանակի։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել