Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 18:05 04-04-2022

Իշխանությունները շարժվում են խաղաղության օրակարգով, իսկ ընդդիմադիր գործընկերները երազում են պատերազմ․Անդրանիկ Քոչարյան

Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը այսօր «Ազատություն» ռադիոկայանի եթերում խոսել է Արցախի շուրջ զարգացումների մասին։

Քոչարյանը ասել է, որ Արցախի հետ կապված խնդիրները պետք է լուծել Արցախում և դա մշտական այն խնդիրն է որտեղ ընդդիմությունը և ընդդիմության լիդերները չհասկացան, որ եթե մտնում են քաղաքական օրակարգի մեջ՝ ակնկալելով իշխանության գալու, իրենք պետք է Արցախի հարթակը օգտագործեն։

Շատ հետաքրքրիր կլինի, արցախցիները կուզե՞ն իրենց տեսնել այնտեղ, բայց որպեսզի արցախցիների կարծիքը իրենց համար տեսանելի լինի, իրենք պետք է գնան Արցախ, մի քիչ ապրեն արցախցիների հետ, հասկանան իրավիճակը Արցախում»,-ասաց նա։

Ըստ Անդրանիկ Քոչարյանի՝ Ադրբեջանի ախորժակը չափավոր զսպվածության միջավայրում է գտնվում, որովհետև այս պահին գործում է հրադադարի ռեժիմը, և հրադադարի ռեժիմի պահպանման երաշխավոր կա հանձինս ՌԴ-ի։

«Իշխանությունները շարժվում են խաղաղության օրակարգով, մեր ընդդիմադիր գործընկերները երազում են պատերազմ և, ամենայն հավանականությամբ, պատերազմի ընթացքում կլինի իշխանությունների կողմից արձանագրված պարտություն։

Քոչարյանի խոսքով այն կլինի նաև հայ ժողովրդի պարտությունը և պետականության կորուստ․
«Կարծում եմ, որ իրենք երեևի թքած ունեն, թե պատերազմը ինչ հերթական զոհեր կբերի»,-ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ