copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 11:07 03-04-2022

Մահմեդականները Ռամադան ամսվա սկիզբը նշում են աղոթքով

Մահմեդականները նշեցին իրենց համար սուրբ ամսվա՝ Ռամադանի սկիզբը։ Խոշորագույն մզկիթներում ուրբաթ օրը մայրամուտին անցկացվել են այս շրջանին նվիրված առաջին աղոթքները։ Մահմեդական հավատացյալները 30 օր շարունակ պետք է լուսաբացից մինչև մայրամուտ հրաժարվեն ուտելուց, ծխելուց և ինտիմ բնույթի շփման որոշ ձևերից:
Ամբողջ աշխարհի, այդ թվում Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի մահմեդականներն աղոթում են խաղաղության և բարգավաճման համար, հատկապես Պաղեստինում և Քենիայում, որտեղ ուկրաինական պատերազմի և Ռուսաստանի դեմ պատժամիջոցների պատճառով սննդամթերքի գներն արագորեն աճում են։ Միջազգային կազմակերպությունները զգուշացնում են սովի սպառնալիքի մասին մի շարք երկրներում, որոնք կախված են Ռուսաստանից և Ուկրաինայից հացահատիկի և նավթի մատակարարումներից։