copy image url
Ներքին 4 տարի առաջ - 15:51 02-04-2022

Շիրակի մարզպետարանի աշխատակիցները հարգանքի տուրք են մատուցել Քառօրյա պատերազմի զոհվածների հիշատակին

Մարզային իշխանության ներկայացուցիչները, ուժային կառույցների ղեկավարներն ու զինվորականներն այցելել են «Շիրակ» գերեզմանատան «Ազատամարտիկների պանթեոն», ծաղիկներ խոնարհել և հարգանքի տուրք են մատուցել Ապրիլյան քառօրյա պատերազմում, ինչպես նաև Արցախյան պատերազմներում հայրենիքի համար կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին:
«Դեռ վեց տարի առաջ մեզանից յուրաքանչյուրը մտածում էր, որ սա մեծագույն արհավիրքն է, որը կարող էր լինել մեր ժամանակներում և այն կորուստները, որ ունեցանք, անդառնալի էին։ Քառօրյա պատերազմից հետո 44-օրյա պատերազմը եկավ խորացնելու այն վիշտը, այն անասելի ցավը, որն անվանում չունի անկախ տարեթվերից, որովհետև տարիները միայն տարեգրություն են, որոնք վերքերը որևէ կերպ չեն ամոքում։ Միայն մի բան է մեզ մխիթարում, որ և քառօրյա պատերազմի, և 44-օրյա պատերազմի զոհվածների ընտանիքներում կրկին մանկան ճիչ լսվեց։ Մեր զոհվածներից որոշ տղաներ բալիկներ ունեցան, մի շարք ընտանիքներում նրանց եղբայրները ծնվեցին։ Թերևս սա կյանքի շարունակականությունն է։ Մեզանից յուրաքանչյուրն այսօր պետք է կարողանա անել հնարավորը հայրենիքի համար, անել առավել քան»,- փոխանցմամբ՝ լրագրողների հետ զրույցում նշել է Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը