copy image url
Ներքին 4 տարի առաջ - 15:37 02-04-2022

Արցախը Հայաստանին միացնելով՝ մարզ դարձրեք. Զարուհի Փոստանջյան

Երևանի ավագանու նախկին անդամ Զարուհի Փոստանջյանը «Հայելի» մամուլի ակումբում հրավիրված մամուլի ասուլիսում ասաց, որ այն ժամանակից, ինչ մեր հայրենիքի մի մասը Նիկոլ Փաշինյանի ձեռքով, նրա իրավազորության ներքո հանձնվեց թշնամուն, անցել է մեկուկես տարի, և իրենք այդ տարածքում գործում են։ Այդ տարածքներում որևէ մեկը խաղաղ չի բնակվում, բոլոր այն տարածքները, որոնք ստորագրությամբ հանձնվեցին թշնամուն, այժմ օգտագործվում են որպես ռազմական գործողության տարածքներ։

Փոստանջյանի խոսքով՝ Շուշի այցելեցին ինչ-որ պատվիրակությություններ, որի մեջ էր նաև ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչն Ադրբեջանում։

«Մի տիկին, որի բերանում Բաքվի խավիարի համն է մնացել, ու մենք այդպես էլ չիմացանք, թե այդ տիկինն ի՞նչ առաքելությամբ է այնտեղ հայտնվել։ Ադրբեջանի կողմից բոլոր հրապարակումներին հետևելով՝ հասկացա, թե ինչո՞ւ է այդ հանդիպումն իրականացել։ Միայն հայտնի է, որ նա մասնակցել է Շուշիի բերդի մշակութային միջոցառմանը և մասնակցել է ինչ-որ մի ժողովի ինչ-որ մի տարածքում։ Այդ մշակութային մայրաքաղաքում նա ինչո՞ւ չէր այցելել մշակութային հուշարձան, այլ Շուշիի բերդը, եթե նա մշակութային առաքելությամբ էր այնտեղ. ակնհայտ է, որ մշակութային որևէ աղերս չկա այստեղ։ Մեր հայրենիքի այդ տարածքները չեն շահագործվում որպես բնակավայրեր և բնակատեղիներ»,- նշեց նա։

Փոստանջյանն ասաց, որ արցախապատկան տարածքները չեն շահագործվում որպես վայրեր, այսինքն՝ բնակավայրեր, այնտեղ նրանք իրենց բոլոր գործողությունները ծավալել են պոլիգոններ ստեղծելու համար, որպեսզի հետագայում կարողանան հնարավորինս մատչելի ձևով ռազմական գործողությունների համար օգտագործել։

«Արցախը Ադրբեջան չէ, իսկ եթե Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Արցախը Հայաստան է և վերջ, ապա ինչո՞ւ չի ճանաչում Արցախի անկախությունը, ճանաչեք և ապա Արցախը միացրեք Հայաստանին ու Հայաստանի մարզ դարձրեք»,- հավելեց Զարուհի Փոստանջյանը։







Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում