Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 15:08 01-04-2022

Ժերար Դեպարդյեն խստորեն դատապարտել է Պուտինին՝ Ուկրաինա ներխուժելու համար

Ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդյեն, ով նախկինում հայտարարել է իր հիացմունքի մասին Վլադիմիր Պուտինի նկատմամբ, իսկ 2013-ին ստացել Ռուսաստանի քաղաքացիություն, այժմ խստորեն քննադատում է Ռուսաստանի նախագահին։ Այս մասին հաղորդում են Le Figaro-ն և Agence France-Presse-ը։

Դեպարդյեն Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինայի տարածք անվանել է Պուտինի «խելահեղ և անընդունելի էքսցես»: Միաժամանակ նա ընդգծել է, որ ռուս ժողովուրդը պատասխանատվություն չի կրում իր ղեկավարների անընդունելի գործողությունների համար։ Դեպարդյեն նաև ասել է, որ ապրիլի սկզբին Փարիզում կայանալիք երեք համերգի տոմսերի վաճառքից ստացված ողջ հասույթը կտրամադրի պատերազմից տուժած ուկրաինացիներին աջակցելու համար։

Մարտի 1-ին արդեն Դեպարդյեն կոչ էր արել դադարեցնել ռազմական գործողությունները և սկսել բանակցությունները։

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել

Ձեզ գուցե հետաքրքրի