copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 19:23 01-04-2022

Մեծ Բրիտանիան մտավախություն ունի, որ Գերմանիան, Ֆրանսիան և ԱՄՆ-ն կդրդեն Ուկրաինային զիջումների գնալ

Բրիտանական կառավարությունը մտավախություն ունի, որ Գերմանիան, Ֆրանսիան և Միացյալ Նահանգները, ցանկանալով որքան հնարավոր է շուտ դադարեցնել պատերազմը, կարող են Ուկրաինային մղել Ռուսաստանին շտապ և անհարկի զիջումների գնալ, գրում է բրիտանական Times թերթը։

«Մեր որոշ դաշնակիցներ, հավանաբար, շատ են ցանկանում, որ նա [Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին] համաձայնվի կարգավորմանը: Իսկ մենք կարծում ենք, որ նախքան նման բանակցությունների սկսվելն Ուկրաինան պետք է հասնի ռազմական առումով լավագույն սկզբնական դիրքերին»,- ասել է բրիտանական կառավարության բարձրաստիճան պաշտոնյան:

Ըստ Times-ի նույն անանուն աղբյուրի՝ վարչապետ Բորիս Ջոնսոնն անցած շաբաթա վերջին Վլադիմիր Զելենսկու հետ ունեցած հեռախոսազրույցում ասել է, որ Պուտինը «ստախոս և շանտաժիստ» է, և որ նա փորձելու է ստիպել Ուկրաինային զիջումների գնալ բանակցություններում:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին