copy image url
Ներքին 4 տարի առաջ - 14:28 01-04-2022

Ըստ BBC-ի՝ Հայաստանով վարձկաններ են տեղափոխվել ՌԴ. ԱԳՆ-ն «թիթեռ է նկարում»

Բրիտանական BBC-ն տեղեկություն է տարածել, որ Սիրիայից դեպի Ռուսաստան վարձկաններ են տեղափոխվում՝ Ուկրաինայի դեմ պատերազմում օգտագործվելու համար։ Լրատվամիջոցի պնդմամբ՝ վարձկանները դեպի ՌԴ են տեղափոխվել Հայաստանից, այսինքն՝ Հայաստանը դարձել է վարձկանների տեղափոխման համար տարանցիկ երկիր։ Ըստ բրիտանական լրատվամիջոցի՝ օդանավը վայրէջք է կատարել Երևանի «Էրեբունի» օդանավակայանում, ապա այնտեղից ուղևորվել Ռուսաստան։

Հայաստանից այս հրապարակմանը պատասխանել է միայն Նիկոլ Փաշինյանի՝ ավիացիայի գծով նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը, իսկ ԱԳՆ-ից «ձեն-ծպտուն» չկա: «Երեկ երեկոյան ֆեյսբուքում լուր տարածվեց, որ սիրիական վարձկաններ տեղափոխող ռուսական Tu-154 օդանավը, անհասկանալի պատճառներով շեղվելով իր երթուղուց, կտրելով մոտ 600 կմ ավելորդ տարածք, իբր վայրէջք է կատարել այդ տիպի շահագործման համար չնախատեսված Երևանի «Էրեբունի» օդանավակայանում: Ես գտա այդ օդանավի թռիչքների ցանկը: Այս գրառմանս կից կտեղադրեմ նրանցից միայն երկուսը: Ավելի մասնագիտականները` BBC ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ չստանալու դեպքում. Հ.Գ.: ՀՀ իշխանություններից ոչ մեկը չի ուզո՞ւմ մեկնաբանի էս ՍԱԴՐԱՆՔԸ: Մեկը չկա՞, հայտարարի, որ էսպիսի փաստ տեղի չի ունեցել, BBC-ին էլ մի հատ հոգնա անի: Էսպես բերանները ջուր առած նստելու ե՞ն»,- գրել է Ճաղարյանը՝ կից տեղադրելով լուսանկարներ։





Փաստորեն ԱԳՆ-ի ու Արարատ Միրզոյանի թուրը միայն Հայաստանում ու տեղական ԶԼՄ-ների դեպքում է կտրում, միջազգային լրատվամիջոցներից վախենում են և չտեսնելու տալիս։

Օրեր առաջ Oragir.news-ը գրավոր հարցում էր ուղարկել ԱԳՆ՝ հարցնելով, թե ինչպե՞ս են հասկանում «դիվանագիտական խողովակ» եզրույթը, ի պատասխան՝ ԱԳՆ-ն «էրոտիկ» դրսևորումներ էր ցուցաբերել։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում