Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 13:53 01-04-2022

Պուտինի գրեթե մշտական ​​ուղեկիցներից է ուռուցքաբան վիրաբույժ Եվգենի Սելիվանովը. «Պրոյեկտ»

Վլադիմիր Պուտինին հաճախ է ուռուցքային հիվանդությունների վիրաբուժական մեթոդով բուժման մեջ մասնագիտացած բժիշկ այցելում։ Դա հաստատում է «Պրոյեկտ» պարբերականը, որի տրամադրության տակ է հայտնվել ՌԴ նախագահին ուղևորությունների ժամանակ ուղեկցող անձնական բժիշկների ցուցակը։
«ՌԴ ղեկավարի գրեթե մշտական ​​ուղեկիցներից է Կենտրոնական կլինիկական հիվանդանոցի աշխատակից Եվգենի Սելիվանովը»,- ասվում է հետաքննության մեջ։ Պնդվում է, որ նրա ատենախոսության թեման եղել է «Վահանաձև գեղձի քաղցկեղով տառապող տարեց և ծերունական տարիքի հիվանդների ախտորոշման և վիրաբուժական մեթոդով բուժման առանձնահատկությունները», և այս մարդը միայն Սոչիում առնվազն 35 անգամ այցելել է Պուտինին։
Տեքստում ուղղակիորեն չի պնդվում, որ Պուտինը հիվանդ է, և կոնկրետ ախտորոշում չի նշվում։
Առնվազն երկու դեպքում «Պրոյեկտ»-ը կարող է պնդել, որ Պուտինը կամ վիրահատության է ենթարկվել, կամ շատ լուրջ բուժընթացի, ամենայն հավանականությամբ՝ մեջքի հատվածում և դրանք համընկել են հանրային դաշտից ՌԴ նախագահի «անհետացման» հետ, որին ժամանակին ուշադրություն էին դարձրել լրատվամիջոցները, գրում է պարբերականը։
Ինչպես նշվում է հետաքննության մեջ, վերջին տարիներին Պուտինի հետ Սոչիում ավելի հաճախ երեք բժիշկներ են մնում՝ քիթ-կոկորդ-ականջաբաններ Ալեքսեյ Շչեգլովը և Իգոր Եսակովը, ինչպես նաև վերը նշված ուռուցքաբան վիրաբույժ Եվգենի Սելիվանովը։
Ի թիվս այլ բաների, Պուտինի առողջության վերաբերյալ հետաքննության մեջ ասվում է, որ Ալթայ կատարած իր ուղևորությունների ժամանակ նա, իբր, երիտասարդ եղջերուների եղջյուրներից պատրաստված թուրմով լոգանքներ է ընդունում:
Լրագրողները ուշադրություն են դարձրել Պուտինի՝ անցած տարվա սեպտեմբերին հանկարծակի ինքնամեկուսացմանը։ Դրանից հետո նա շատերի, այդ թվում՝ օտարերկրյա առաջնորդների և իր շրջապատի մարդկանց հետ շփվում էր մեծ հեռավորությունից: Հսկա սեղանի շուրջ անցկացվող այդ հանդիպումները նույնիսկ համացանցային մեմ էին դարձել։ «Սա բոլորովին սխալ տեղեկատվություն է: Այստեղ ոչինչ իրականությանը չի համապատասխանում»,- «Պրոյեկտ»-ին ասել էր նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Վահանաձև գեղձի քաղցկեղը, համեմատած մի շարք այլ ուռուցքաբանական հիվանդությունների հետ, բնութագրվում է հիվանդների համար առավել բարենպաստ կանխատեսմամբ, այն այնքան էլ ագրեսիվ չէ և շատ դեպքերում ենթակա է բուժման:
Ներկայում լուծարված Project media ընկերությունը ավելի վաղ Ռուսաստանի իշխանությունների կողմից «անցանկալի կազմակերպություն» էր ճանաչվել Պուտինի մերձավոր շրջապատի վերաբերյալ մի շարք հետաքննություններ հրապարակելու պատճառով: Այժմ լրագրողները պնդում են, որ «Պրոյեկտը» կապված չէ «անցանկալի կազմակերպությունների հետ»։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել