copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 11:54 01-04-2022

Բելգորոդի նավթի պահեստում ութ նավթամբար է այրվում. ՌԴ ԱԻՆ

Բելգորոդի նավթի պահեստում 8 նավթամբար է այրվում, «Ինտերֆաքս»-ին հայտնել են ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունից։
Ծառայությունը հստակեցրել է, որ հրդեհը մարելու համար փրփուրային գրոհ է իրականացվում։ Դեպքի վայրում աշխատում է 194 փրկարար։ Հրդեհի տարածումը կանխելու համար հրշեջ գնացք է օգտագործվում։
Բելգորոդի քաղաքապետ Անտոն Իվանովը հայտնել է, որ վառվող նավթի պահեստի մոտակա տարածքներից բնակիչներին տարհանել են «Բելգորոդ Արենա»։
Ավելի վաղ Բելգորոդի մարզի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը հայտարարել է, որ նավթի պահեստում հրդեհ է բռնկվել ուկրաինական երկու ուղղաթիռների հասցրած հարվածի հետևանով։
«Ռոսնեֆտը», որին պատկանում է նավթապահեստը, հայտնել է, որ անձնակազմը տարհանվել է, զոհեր և վիրավորներ չկան:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ