copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 19:58 30-03-2022

Ուկրաինան Ռուսաստանին մեղադրում է Սև ծովում լողացող ականներ տարածելու մեջ

Ուկրաինայի ԱԳ նախարարությունը Ռուսաստանին մեղադրել է Սև ծովում «անվերահսկելի լողացող զինամթերք» տարածելու մեջ, որոնք լողալով հասնում են անգամ այլ երկրների տարածքային ջրեր։ Նման ականների հայտնաբերման մասին վերջին օրերին արձանագրվել է Ռումինիայում և Թուրքիայում։

«Բացի քաղաքացիական նավերը գրավելուց և ոչնչացնելուց, Ուկրաինայի տարածքը ծովից ռմբակոծելուց՝ Ռուսաստանը մշակել է ծովային կողոպուտի նոր մեթոդ. ծովային ականների օգտագործումը՝ որպես անվերահսկելի լողացող զինամթերք։ Այդպիսի ականներ են հայտնաբերվել 2022 թ. մարտի 26-28-ը Թուրքիայի և Ռումինիայի ափերի մոտ»,- ասված է Ուկրաինայի ԱԳՆ հայտարարության մեջ։

«Այդ ականները բռնագրավվել են ՌԴ զինված ուժերի կողմից 2014 թվականին ուկրաինական Սևաստոպոլ քաղաքի ռազմական ներխուժման և Ռուսաստանի կողմից ժամանակավոր օկուպացիայի ժամանակ: Հետևաբար, Ռուսաստանը, օգտագործելով ծովային ականները 2014 թվականին առգրավված ռազմական պահեստներից, դիտավորյալ դիմում է սադրանքների՝ վարկաբեկելով Ուկրաինան միջազգային գործընկերների առջև»,- ասված է Ուկրաինայի ԱԳՆ հայտարարության մեջ։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում

Ձեզ գուցե հետաքրքրի