Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 09:20 30-03-2022

Գեներալ Շամանովը հայտարարել է ռուսաստանցի զինվորականներին կտտանքների ենթարկելու մեջ կասկածվող երկու ուկրաինացու գերեվարման մասին

ՌԴ Պետդումայի պատգամավոր, օդադեսանտային ուժերի նախկին հրամանատար, գեներալ-գնդապետ Վլադիմիր Շամանովը հայտարարել է ռուսաստանցի զինծառայողներին կտտանքների ենթարկելու մեջ կասկածվող երկու ուկրաինացիների գերեվարման մասին, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Մեր զինծառայողներին հալածողները երկար չուրախացան, երեք օր անց մեր հատուկ ջոկատայինները գերի վերցրին այդ տականքներին։ Այսօր նրանք ծնկաչոք ողորմություն են խնդրում»,- ասել է Շամանովը Պետդումայի քաղաքացիական հասարակության զարգացման կոմիտեի կլոր սեղանի ժամանակ:
Շամանովի խոսքով, բերման են ենթարկվել Ուկրաինայի քաղաքացիներ Չիլի մականունով Սերգեյ Վելիչկոն և Կոնստանտին Նեմիչևը, որոնք Խարկովի «Մետալիստ» ֆուտբոլային ակումբի երկրպագուների խմբից են, գրում է «Ինտերֆաքս»-ը։
Ըստ ուկրաինական ԶԼՄ-ների, Սերգեյ Վելիչկոն և Կոնստանտին Նեմիչևը Խարկովի տարածքային պաշտպանության «Ազով»-ի բջջի գումարտակի հրամանատարներ են։
Նրանք կասկածվում են Խարկովի մերձակայքում գտնվող Մալայա Ռոգան գյուղում գերի ընկած ռուսաստանցի զինվորականների ոտքերին կրակելու մեջ։

Ամենից շատ դիտված

11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել

Ձեզ գուցե հետաքրքրի