copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 22:07 28-03-2022

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել կանխել միջուկային հակամարտությունը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, ելույթ ունենալով լրագրողների համար ճեպազրույցում, կոչ է արել համաշխարհային հանրությանը կանխել պատերազմը, որի ընթացքում օգտագործում են միջուկային, քիմիական կամ կենսաբանական զենքեր։ Նրա խոսքերը մեջբերում է «ՌԻԱ Նովոստին»։

«Ես նույնիսկ չեմ կարող պատկերացնել, որ միջուկային, կենսաբանական կամ քիմիական պատերազմ տեղի կունենա։ Կարծում եմ՝ դրանից կարելի է խուսափել»,- ասել է Գուտերեշը։

Ամենից շատ դիտված