copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 22:57 20-09-2021

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել խուսափել ԱՄՆ-ի և Չինաստանի միջև «սառը պատերազմից»

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչ է արել խուսափել ԱՄՆ-ի և Չինաստանի միջև «սառը պատերազմից»: Այս մասին նա հայտարարել է The Associated Press-ին տված հարցազրույցում երկուշաբթի՝ սեպտեմբերի 20 -ին:

Գուտերեշը խոստովանել է, որ առճակատումն անխուսափելի է որոշ հարցերում՝ մարդու իրավունքներ, մի շարք աշխարհառազմավարական խնդիրներ, իրավիճակը Հարավչինական ծովում:

«Կան նաև հարցեր, որտեղ, կարծում եմ, շահերը համընկնում են, և որտեղ պետք է լինի սերտ համագործակցություն, ինչպիսին է կլիմայական պայմանները: Կան նաև հարցեր, որոնց շուրջ լուրջ բանակցություններ են պետք՝ առևտուր և տեխնոլոգիա: Ցավոք, այժմ միայն առճակատումն է կազմում երկու պետությունների ֆունկցիոնալ հարաբերությունները», - ընդգծել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը:

Նա զգուշացրել է, որ այժմ ամեն ինչ գնում է դեպի նոր «սառը պատերազմ», բայց դրանից պետք է խուսափել:

«Մենք պետք է ամեն գնով խուսափենք սառը պատերազմից, որը տարբերվելու է անցյալից։ Եվ, հավանաբար, դա ավելի դժվար է լինելու կառավարել»,- եզրափակել է Գուտերեշը:

Ավելի վաղ ԶԼՄ-ները գրել էին, որ Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինը մերժել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հանդիպելու առաջարկը: Փոխարենը, աղբյուրները նշում են, որ ԿԺՀ ղեկավարը Բայդենին հրավիրել է հավատարիմ մնալ Չինաստանի նկատմամբ ավելի քիչ ագրեսիվ հռետորաբանությանը:

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին