Ներքին 4 տարի առաջ - 20:55 28-03-2022

Ծովագյուղցիները կրկին ճանապարհ են փակել

Այսօր ծովագյուղցիները կրկին ճանապարհ են փակել։ Հիշեցնենք, որ նրանք պայքարում են համայնքների խոշորացման դեմ։ Վերջերս էլ ծովագյուղցիները փակել էին Երևան-Սևան մայրուղին։ Նշենք, որ Սեմյոնովկա և Ծովագյուղ գյուղերի բնակիչները դեմ էին խոշորացմանը և դեկտեմբերի 5-ին տեղի ունեցած՝ Սևան խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրություններին չէին մասնակցել։