copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 09:57 28-03-2022

ՌԴ-ն ի պատասխան պատժամիջոցների հազվագյուտ շվեյցարական ժամացույցներ է առգրավել

Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը Մոսկվայում առգրավել է միլիոնավոր դոլար արժողությամբ Audemars Piguet ժամացույցներ՝ Շվեյցարիայից վրեժ լուծելու համար՝ Ուկրաինայի դեմ պատերազմի պատճառով պատժամիջոցներին միանալու համար, գրում է Bloomberg-ը։
Շվեյցարիան միացել է ԵՄ պատժամիջոցներին՝ արգելելով շքեղության ապրանքների արտահանումը Ռուսաստան։ Ի պատասխան, ԱԴԾ հատուկ գործակալները, ըստ Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի, ռուսական ընկերության պահեստներից թանկարժեք ժամացույցներ են առգրավել։
Ռուսաստանցի իրավապահները Audemars Piguet-ի ապրանքների առգրավումը բացատրել են մաքսային խախտումներով։ Սակայն Շվեյցարիայի իշխանությունները վստահ են, որ գործողությունը «ամենայն հավանականությամբ եղել է կամայական ռեպրեսիվ միջոց՝ ի պատասխան պատժամիջոցների»։
Audemars Piguet-ը միջադեպից հետո դադարեցրել է արտահանումը Ռուսաստան և այդ երկրի տարածքում մանրածախ առևտրային բոլոր գործարքները:

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել