copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 15:36 27-03-2022

Հունաստանը մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած վերջին իրադարձությունների առնչությամբ

Հունաստանը մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում վերջին զինված միջադեպերի և զինվորական ստորաբաժանումների առաջխաղացման առնչությամբ: Այս մասին ասվում է Հունաստանի ԱԳՆ հայտարարության մեջ, որը հրապարակվել է Twitter-ում:

«Հունաստանն իր մտահոգությունն է հայտնում Լեռնային Ղարաբաղում վերջին զինված միջադեպերի և զինվորական ստորաբաժանումների առաջխաղացման առնչությամբ: Կոչ ենք անում անհապաղ դադարեցնել այդ գործողությունները, հետ քաշել ստորաբաժանումները դեպի ելման դիրքեր և հավատարիմ մնալ 2020 թ. նոյեմբերի 9-ի հրադադարի մասին համաձայնագրին»,- ասվում է հայտարարության մեջ:

Միևնույն ժամանակ հայտարարության մեջ չի նշվում, թե որ երկրի ռազմական ստորաբաժանումների առաջխաղացման մասին է խոսքը:

Ամենից շատ դիտված