copy image url
Ներքին Արտաքին 8 ամիս առաջ - 14:00 29-12-2025

Լեմկինի ինստիտուտը մտահոգություն է հայտնել Եկեղեցու դեմ շարունակվող բռնաճնշումների առնչությամբ

Միջազգային հանրությունն անտարբեր չէ հայ եկեղեցու հանդեպ կիրառվող հետապնդումների վերաբերյալ։ Լեմկինի անվան Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը Եկեղեցու դեմ հալածանքներն ընկալել է զարմանալի խորությամբ՝ զուգահեռելով 1915-ի ազգային ողբերգության հայտանիշների հետ։

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն է հրապարակել Լեմկինի ինստիտուտի հայտարարության հայերեն ոչ պաշտոնական թարգմանությունը․

«Լեմկինի ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը խորը մտահոգություն է հայտնում Հայաստանի Հանրապետությունում Հայ Առաքելական Եկեղեցու դեմ շարունակվող պետական բռնաճնշումների առնչությամբ, այդ թվում՝ հոգևորականների կալանավորումների և ահաբեկման, եկեղեցական հաստատությունների թիրախավորման, ինչպես նաև կրոնական առաջնորդներին լռեցնելու նպատակով իրավական համակարգի աճող կիրառման։ Այս զարգացումները ցավալի օրինակ են այն բանի, թե ինչպես կարող են ցեղասպանական գործընթացները ներքինացվել արտաքին սպառնալիքի պայմաններում։

Ընտրովի քրեական հետապնդումների, սահմանափակ թափանցիկության և կրոնական գործերին պետության անմիջական միջամտության համադրությունը լուրջ մտահոգություններ է առաջացնում այն առումով, որ իրավական մեխանիզմները կիրառվում են ոչ թե օրենքի գերակայությունն ապահովելու, այլ Հայ Առաքելական Եկեղեցու ինքնավարությունը խաթարելու նպատակով։

Ներկայիս ճնշումների ալիքը հիշեցնում է Հայոց ցեղասպանության հայտնի օրինաչափությունը։ Այն սկսվեց հայ մտավորականների, հոգևորականների և համայնքային առաջնորդների համակարգված թիրախավորմամբ․ Օսմանյան կայսրության կողմից կիրառված այս ռազմավարությունը նպատակ ուներ ոչնչացնել ամբողջ մի քաղաքակրթություն՝ կտրելով նրա ինքնությունը իր բարոյական և հոգևոր հիմքից՝ ազգային առաջնորդությունից, և վերացնել այն ձայները, որոնք կարող էին կազմակերպել դիմադրություն կամ պահպանել մշակութային համախմբվածությունը։

Թեպետ ներկայիս իրավիճակը չի կարող հավասարեցվել 1915 թվականի ցեղասպանական բռնությանը, մտածողության և մեթոդների միջև զուգահեռները պետք է գիտակցվեն։ Ինքնության վրա հիմնված ճնշումների վաղ նախանշանները հաճախ սկսվում են այն հաստատությունների վարկաբեկման և քրեականացման փորձերից, որոնք մարմնավորում են հավաքական հիշողությունը և բարոյական դիմադրությունը։

Մի ժողովուրդ, որը վերապրել է ցեղասպանություն, չի կարող իրեն թույլ տալ որևէ ձևով կրկնել իր պատմական ոչնչացման մեխանիզմները»։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ