copy image url
Ներքին 4 տարի առաջ - 20:40 25-03-2022

Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավար Էդմոնդ Ղազարյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավար Էդմոնդ Ղազարյանը ֆեյսբուքյան գրառում է, որում տեղեկացնում է, որ ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Գրառման մեջ ասվում է․

«Սիրելի՛ նորքմարաշցիներ

Տեղեկացնում եմ ձեզ, որ այսօրվանից դադարեցնում եմ Նորք֊Մարաշ վարչական շրջանի ղեկավարի լիազորություններս։

Իմ պաշտոնավարման երկու տարիների ընթացքում ես սիրով ու նվիրումով եմ կատարել այս աշխատանքը՝ փորձելով հնարավորինս անել ամեն ինչ՝ ձեզանից յուրաքանչյուրին աջակցելու, ձեր հոգսերը թեթևացնելու, առկա խնդիրները լուծելու, ինչպես նաև ինձ համար արդեն հարազատ դարձած այս գողտրիկ բնակավայրն ավելի բարեկարգելու և համայնքի պատիվը մշտապես բարձր պահելու համար։

Իմ անկեղծ սերն ու հպարտությունն եմ հայտնում բոլորիդ, որ ծառայել եմ Նորք֊Մարաշին՝ մարաշեցուն հատուկ արժանապատվությամբ՝ ձեզանից ստանալով այն զորեղ ուժը, որը դուք ժառանգել եք հայրենի «էրգրի» հողից ու ջրից։

Շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր ինձ վստահելով՝ հավանություն տվեցին իմ ծառայություններին և անմիջական մասնակցություն ունեցան համայնքի բարեկարգման գործին։

Խորին շնորհակալություն՝ վարչական շրջանում գործող բոլոր կրթօջախների աշխատակիցներին, իմ սիրելի աշխատակազմին՝ մեր միասնական և արդյունավետ համագործակցության համար ։

Առողջություն և ամենայն բարիք բոլորիդ։

Ձեր՝ Էդմոնդ Ղազարյան»։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից