Ներքին 4 տարի առաջ - 17:37 25-03-2022

Բարձրաստիճան պաշտոնյա, կրթությամբ իրավաբան անձն ասում է՝ հա, օրենք ենք խախտել, որովհետև պե՞տք էր. Խաչատրյան

Այսօր ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ընթացքում Արթուր Խաչատրյանը անդրադարձավ առողջապահության նախարարության կողմից պարգևատրված 4 աշխատակիցներին՝ ասելով, որ իր համար քաղաքական առումով անընդունելի է նախարարության այն պնդումը, որ օրենք են խախտել, բայց պարգևատրվածները արժանի էին դրան։

«Ես ուզում եմ հիշեցնել «4 աշխատակցի 2 միլիոն դրամի պարգևավճար» կետի վերաբերյալ։ Ես հասկանում եմ, որ ծանր ժամանակ է եղել, քովիդ ենք ունեցել, պատերազմ ենք ունեցել, բայց ես ուզում եմ այս կետը բարձրաձայն կարդալ. «Փորձաշրջան անցնող նորանշանակ աշխատակիցների աշխատանքները համակարգելու համար թվով 4 աշխատակից օրենքի խախտումով պարգևատրվել են»։ Այսինքն՝ այս մարդիկ պրակտիկանտների կամ նոր ընդունված աշխատողների աշխատանքներն են համակարգել, և դրա համար դուք օրենքի խախտումով մարդկանց պարգևատրո՞ւմ եք։ Ավելին ասեմ. դուք ասում եք՝ օրենքը խախտել ենք, բայց քանի որ այդ մարդիկ արժանի են, վճարել ենք։ Այսինքն՝ նախարար, պետական բարձրաստիճան պաշտոնյա, կրթությամբ իրավաբան անձն ասում է՝ հա, օրենք ենք խախտել, որովհետև պետք էր: Միգուցե եթե պետք էր, դիմեիք՝ ավել աշխատավարձի ֆոնդ ձեզ հատկացնեին, ոչ թե արդարացնեիք օրենքի խախտումը։ Կամ սոցիալապես խոցելի անձանց բժշկական ծառայությունները նվազեցրել եք, որպեսզի ստանաք դրամական խրախուսո՞ւմ. սա ի՞նչ է նշանակում, խնդրում եմ բացատրեք, որը ինձ համար քաղաքական առումով ընդհանրապես անընդունելի է, նաև Ձեր պնդումը, որ օրենք ենք խախտել, բայց արժանի էր»,- ասաց Արթուր Խաչատրյանը։

Խաչատրյանին ի պատասխան՝ Ավանեսյանն ասաց, որ այդտեղ խնդիր չեն տեսնում։ «Այո, այստեղ որևէ խնդիր չենք տեսնում, օրենքի կամ ընթացակարգի խախտում չկա, պահպանելով որոշակի ծրագրերի արդյունքային ցուցանիշները՝ խնայված միջոցները ուղղվել են աշխատավարձային ֆոնդին։ Եվ նորից կրկնեմ՝ այո, կապված քովիդի և պատերազմի հետ՝ նպատակահարմար ենք գտել մեր աշխատակիցներին պարգևատրել»,- ասաց Ավանեսյանը։


Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ

Ձեզ գուցե հետաքրքրի