Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 10:43 23-03-2022

Թայվանում տասնյակ հետցնցումներ են գրանցում 6.6 մագնիտուդով երկրաշարժից հետո

Թայվանում բարձր սեյսմիկ ակտիվություն Է նկատվում այնտեղ տեղի ունեցած՝ 6.6 մագնիտուդով եկրաշարժից հետո: Ինչպես մարտի 23-ին հայտնել Է կղզու սեյսմոլոգիական ծառայությունը, արդեն գրանցվել Է առնվազն 79 մնացորդային ստորգետնյա ցնցում, ներառյալ 5 մագնիտուդից բարձր յոթ ցնցումները:

Ծառայության փորձագետները նախազգուշացրել են, որ աաջիկա երեք օրերին հավանական են նոր ուժգին երկրաշարժեր:

Անցած գիշեր Տայվանում տեղի Է ունեցել 6.6 մագնիուդով երկրաշարժ, Էպիկենտրոնը գտնվել Է Հուալյանի արեւելյան գավառի ափին:

Այն զգացվել Է Չինաստանի նահանգի շատ քաղաքներում եւ գավառներում եւ ճեղքվածքներ Է առաջացրել մի շարք ճանապահների, ինչպես նաեւ քարվեժներ քաղաքներում:

Զոհերի եւ լուրջ ավերածությունների մասին տվյալներ չեն ստացվել: Ավելի քան 23 միլիոն բնակչությամբ Տայվանը գտվնում Է Խաղաղ օվկիանոսում երկու տեկտոնական սալերի կցվանքում: Կղզու արեւելյան մասը համարվում Է սեյսմիկ առավել վտանգավոր գոտիներից մեկն Ասիայում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

: